Երեկոն վառվում էր մեկ մոմի մեջ ու հալվում էր մեկ բաժակ վիսկիի, սառույցի հետ: Բուխարու կրակը ասես իմ մեջ վառվեր: Հանկարծ երեկոս փչացրեց դռան անսպասելի թխկթխկոցը:
- Սիրելի՞ս, չէի՞ր սպասում ինձ,- հարցրեց նա:
- Դե հաշվի առնելով քիչ բարձր տրամադրությունս, ներսումս վառվող կրակը, քեզնից թափվող ցանկությունները, համեցիր ներս:

- Ախխ, ինչպիսի տրամադրություն է տիրում սիրելիս, թույլ տուր համբուրել քեզ:
- Կարող ես վիսկիի շիշը համբուրել, ասում են շատ հաճելի է….:
- Իսկ ինչու այդպես կոպիտ, ես եկել եմ զվարճանալու….:
- Դե հա էլի, դու առաջինը կլինես ով սեր կանի վիսկիի շշի հետ:
- Գռեհիկի մեկը,- կրքոտ ձայնով նա անպատվեց ինձ:
Ու այս նախադասությունն արտասանելուց հետո ինձ տվեց գավաթը ու մեջը սառույց գցեց:
- Դե կարծում եմ հիմա ավելի գռեհիկ ու կրքոտ կլինես,- մրմնջաց նա ականջիս տակ:
- Ես մոմերը հանգցնեմ, քանզի չեմ ուզում դեմքիդ չտես հայացքներով գուրգուրես ինձ:
- Վարվիր այնպես ինչպես ուզում ես, ինքնավստահ:
- Եթե ինքնավստահ չլինեի չեի թույլ տա անկողնուս մեջ վիսկին գլխիդ լցնեիր ու սկսեիր համբուրել: Հիմար ես է, երևի ամեն ինչ կտաս չէ՞ հետս մի գիշեր էլ անցկացնելու համար:
- Հա կտամ, ամեն ինչ, նույնիսկ ինձ կվաճառեմ, կայրեմ ու փոշին կբերեմ քեզ կտամ, որպես քո հերթական պոռնիկի: Դե հա ես էլ չէ երևի քո հերթական պոռնիկն եմ, երևի ինձ նման հազարավորներն են քնել հետտ ու միայն ես եմ ապուշի նման սիրահարվել քեզ:
- Դա արդեն դու գիտես, կսիրահարվես, վիսկին գլխիդ կլցնես, շիշը կջարդես գլխիդ, կմերկանաս….. բայց սա նման չէ գիտես իմ անցած սիրավեպերին, սա յուրահատուկ է, առաջ ես էի ջարդում շշեր նրանց գլխին, իսկ հիմա դու ինքդ ես դա անում, վատ չի:
- Ինձ կներես, բայց ես գնում եմ:
- Գնում ե՞ս, ախր նոր ես մերկացել ու քեզ սիրավեպում զգում, դե դե, քեզ մի զսպիր:
- Որքան հիմար եմ ես, ախր ինչպես, ինչպես կարելի է սիրահարվել քեզ նման արարածի…:
Նա արագորեն հագնվեց խմեց բաժակիս մեջ եղած խմիչքի վերջին կաթիլներն, ու լսվեց դռան ուժգին թրխկոցը:
Ես ինձ չկորցրի վեր կացա ու ու մի հարվածով կոտրեցի բաժակս: Ձեռքերս արյունով լցվեցին:
Ես կրկին բուխարու մոտ էի, ձեռքիցս արյուն էր կաթում, սա իմ վերջին սիրավեպն էր. գնա գրողի ծոցը:

Հարությունյան Ավետիս