Այսօր՝ սեպտեմբերի 27–ին, զբոսաշրջության միջազգային օրն է։ Այս տոնը հաստատվել է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից 1979թ. իսպանական Տորեմոլիմոս քաղաքում։ Այս տոնի նպատակը զբոսաշրջության քարոզչությունն է, համաշխարհային հանրության տնտեսության մեջ ունեցած ներդրման լուսաբանումը, ինչպես նաև տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը։

 

 

Զբոսաշրջության տոնը նշվում է աշխարհի շատ երկրներում ավելի քան 30 տարի։ Այս օրը տեղի են ունենում զբոսաշրջությանը և զբոսաշրջային բիզնեսին նվիրված հավաքներ, տոնակատարություններ և փառատոններ։ Հետաքրքրական է, որ աշխարհում զբոսաշրջության առաջին գործակալությունը բացվել է Թոմաս Կուկի կողմից 1841 թ–ին։ Հատկանշական է, որ խմբային զբոսաշրջության գաղափարը 33-ամյա այդ քարոզիչը հղացել է հարբեցողության դեմ պայքարի շրջանակներում: Նա կազմակերպում էր ուղեւորություններ Անգլայի տարբեր մասերում, պայմանով, որ մասնակիցներն այդ ընթացքում ալկոհոլ չեն օգտագործի:

 

 

 

Սևակ Գրիգորյան