Գյուղացիական բերքի ավելացումը խնդիրներ է առաջացրել հատկապես խաղողագործների շրջանում: Ինչպես երեկ տեղեկացանք, Արարատ մարզի խաղողագործները փակել էին ավտոճանապարհը: Վերջիններս կոնյակագործական և գինեգործական ընկերությունններից պահանջում էին մթերել իրենց աճեցրած բերքը և պահանջում էին հանդիպում կամ նախագահի, կամ վարչապետի հետ::
Նույն խնդիրը նաև առկա է Արմավիրի մարզում:

 


Պետք է նախ հասկանալ, թե որտեղի՞ց են գալիս բարդությունները, և ո՞վ է ի վերջո մեղավոր ստեղծված իրավիճակում: Կշեռքի մի նժարին գյուղացու արտադրած բերքի առատությունն է, մյուս նժարին մթերող ընկերությունների' արտաքին շուկաներում առաջացած խնդիրները: Պարզամտություն կլինի մեղադրել գյուղացուն' ողջ տարին քրտնաջան աշխատանքի և ավել արտադրանք տալու համար: Մյուս կողից էլ մթերող ընկերություններին դիտարկել որպես ստեղծված իրավիճակի միակ մեղավոր կողմ ու ամբողջ պատասխանատվությունը բարդել վերջիններիս վրա, նույնպես արդարացի չէ: Հայկական կոնյակի հիմանական սպառման շուկան հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը: Վերջին շրջանում այստեղ առաջացած մի շարք խնդիրները, մասնավոապես, ռուբլու արժեզրկումն ու Արևմուտքի երկրների կողմից կիրառված պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են նաև հայակական ընկերությունների վրա:

 


Այս պայմաններում պետությունը պետք է գտնի շահավետ լուծումներ, որոնք կբավարարեն թե գյուղացուն և թե մթերող ըկերություններին: Երեկ վարչապետը գտնվում էր Արարատի մարզում առաջացած իրավիճակին ծանոթանալու և որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով: Այսօր էլ Աբրահամյանը գտնվում է Արմավիրի մարզում: Վերջինս հանդիպումներ է ունենում թե գյուղապետերի, և թե մթերող ընլերությունների հետ, փորձում է տեղում ծանոթանալ խնդիրներին և լուծումներ տալ:
Կարծում եմ պետությունը պետք է ձեռնարկի ինչ որ քայլեր, նմանատիպ հարցերը շրջանցելու նպատակով:

 

 

Տիգրանուհի Դավթյան