Արտիստն այլևս չկա... Կիմա Դավթյան դերասանուհի, ռեժիսոր, ռադիոհաղորդավար, բազուն ռադիոբեմադրությունների հեղինակ, մանկավարժ: Դերասանուհի, ում կյանքը բեմում շատ կարճ տևեց, բայց Կիմա Դավթյանը խաղաց Հրաչյա Ներսիսյանի և Վահրամ Փափազյանի հետ, որը ոչ շատերին բախտ կվիճակվեր: Այնուհետև Հանրային ռադիոյում Կիմա Դավթայանը ուղղակի փայեց, իր նվիրական գործով ու հրաշալի ձայնով, որը համեմված էր հայերեն խոսքով... Ռադիոյում նաև ռադիոբեմադրությունների հեղանակ էր, անսահման հմայքի տեր, ազնիվ Հայ: Նեղվում էր, որ ծերության տարիներին մնացել էր անգործ, շատ էր սիրում իր ուսանողներին, որոնց նա շատ կարճ ժամանակում բեմական խոսք դասավանդեց թատերական ինստիտուտում: Ես էլ այն երջանիկներից եմ, ում բախտ վիճակվեց Կիմա Դավթյանի ուսանողը լինել: Ի՞նչ է պատմությունը. ժամանակը կանցնի, և 100 տարի հետո մեզնից ոչինչ չի մնա: Պատմության մեջ կմնան այս նվիրական կերպարները:

 


Երբ վախենալով մահվանից ու չափազանց սիրելով կյանքը' միևնույն է, հասկանում ես, որ կա ավելի կարևոր մի բան՝ ապրում, որը միշտ մնալու է, մնալու մարդկանց հիշողությունների, պատմության և մարդու սրտում... Կիմա Դավթյանը բոլորիս սրտերում է... և նրա անուշ ձայնը դեռ կհնչի մեր հիշողության մեջ, որը սերունդներ է կրթել: Ափսոս, որ այսպիսի նվիրյալ-անհատները, ովքեր իրենց ողջ կյանքում ոչինչ չխնայեցին հայ մշակույթը զարգացնելու և բարձունքում պահելու մատնվեցին անուշադրության մեջ: Ափսոս, որ պետությունը մեր մշակույթի նվիրյալներին թողել է անտարբերության քամիների տակ, բայց միևնույն է մենք քանի դեռ կանք հիշելու և մեր երեխաներին ենք փոխանեցելու, պատմելու հայ մշակույթի նվիրյալների մասին... Աստված թո՛ղ, լույսերի մեջ պահի հոգիդ տիկին Դավթյան...

 


Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ին կյանքից հեռացավ դերասանուհի, ռեժիսոր, հեռուսառադիոհաղորդավար Կիմա Դավթյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, Իսակովի սկզբնամաս՝ Իսակով-փարաքար խաչմերուկին գտնվող հոգեհանգստի սրահում ժամը՝ 18-00: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 13-00, նույն տեղից, դեպի թոխմախի գերեզմանատուն:

 

Արթուր Հայրապետյան