Շատ հավանական է, որ հիմնախնդիրների արմատը հենց մեր բառապաշարի աղքատության մեջ է: Սերը կթվա զարմանալիորեն անհամապատասխան բառ այն հասկացության համար, որն այնքան բարդ ձևեր, նրբերանգներ ու աստիճաններ ունի:

 

Եթե հյուսիսային ժողովուրդներից մեկը «ձյուն» նշանակող քսան բառ ունի, ապա դա հավանաբար վկայությունն է այն բանի, որ աշխարհում ձյան տեսակների միջև տարբերությունը կենսական անհրաժեշտություն է, և բառապաշարի առանձնահատկությունն արտացոլում է այդ գլխավոր թեման:

 

Իսկ մենք, որ վատնում ենք այդչափ ժամանակ, էներգիա, ընդունակություն, որպեսզի խորհենք սիրո մասին, լինենք սիրված, սիրենք, ձգտենք սիրո, ապրենք սիրով, նույնիսկ մեռնենք հանուն սիրո, ուրիշ ոչինչ չունենք, բացի այդ խղճուկ, ոչինչ չարտահայտող բառը...

ՍԹԻԳ
«Փշրված երաժշտություն» գրքից

 

 

Հովիկ Չարխչյան