Ապրանքներ առանց մաքսատուրքի
Գաղտնիք չէ, որ տարբեր գործոնների հետևանքով ձևավորվել են ոչ այնքան բարենպաստ տնտեսական պայմաններ: Այդ իսկ պատճառով կառավարությունն անընդհատ փորձում է հավելյալ խթաներ ստեղծել գործարար միջավայրը բարելավելու և ներդրումներն ակտիվացնելու համար։ Դրան են միտված մասնավորապես ներդրողներին առաջարկված հերթական արտոնությունները, որոնց շրջանակներում նախատեսվում է տեխնոլոգիաների, ինչպես նաև հումքի և նյութերի ներմուծումը ազատել մաքսատուրքերից։
Այս կերպ գործադիրը լուրջ խթան է ստեղծում նոր ներդրումային ծրագրերի իրականացման, աշխատատեղերի ստեղծման, հայրենական արտադրության և արտահանման խթանման համար։

 


Հարկ է նշել, որ ներդրումների ներգրավումը ցանկացած երկրի համար անհրաժեշտություն է։ Հատկապես առկա բազմաթիվ մարտահարավերների պայմաններում, երբ ֆինանսական հոսքերի տեղաշարժի ռիսկայնությունը բարձրանում է, իսկ ներդրողներն ավելի զգուշավոր են դառնում՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

 

Անի Սանոսյան