Կյանքը մնում է այնպիսին, ինչպիսին եղել է միշտ. դեպքերի հանդեպ անտարբեր, մարդկային ուրախությունների ու տխրությունների նկատմամբ անկարեկից, լռակյաց ու խորհրդավոր, ինչպես սֆինքսը: Բայց բեմը, որտեղ խաղարկվում է այդ անվերջանալի ողբերգությունը, մշտապես փոփոխվում է միօրինակությունից խուսափելու համար:
Աշխարհը, որտեղ մենք ապրել ենք երեկ, այն աշխարհը չէ, որտեղ ապրում ենք այսօր: Նա անխոտոր շարժվում է դեպի անսահմանություն՝ իր ճակատագրին ընդառաջ, ինչպես և մենք ձեզ հետ: Հերակլիտն ասում էր, որ մարդը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել: Մեզնից ոմանք սողում են ծնկահար, մյուսները գնում են ձիերով կամ մեքենաներով, երրորդները վազանցում են փոստատար աղավնիներին ինքնաթիռներով: Բայց ինչու՞ շտապել: Մենք բոլորս էլ անխուսափելիորեն հասնելու ենք ճանապարհի ավարտին:
ԱԿՍԵԼ ՄՈՒՆՏԵ
Հովիկ Չարխչյան