Երբ նա հայացք նետեց իր անցած ուղու վրա, կյանքը նրան ներկայացավ որպես բաժանումների շարան նրանց հետ, որոնց համարել էր իրենը և ինչն իրականում նրան չէր պատկանել:

 

Նա ոչինչ չէր պահպանել՝ ոչ երբևէ իրեն ժառանգված բարիքը, ոչ գաղափարները, ընդհանրապես ոչինչ: Ընդհանուր ոչինչ չկար երեխայի, պատանու, հասուն մարդու և այն զառամյալ մարմնի միջև, որին նա զայրույթով համակերպվել էր: Միայն անուն ու ազգանուն, բայց ի՞նչ կարող էին դրանք ասել իր մասին…

 

ԽՈՒԱՆ ԳՈՅՏԻՍՈԼՈ
«Վայրագույրի առաջ» գրքից

 

Հովիկ Չարխչյան