Եվ իրոք, երբ քննարկվում են հանրային խնդիրներ, ակնհայտ է դառնում, որ մարդիկ դրանք քննարկում են ոչ թե մեծ «Մենք»-ի տեսակետից, այլ՝ տարբեր խմբերի, կուսակցությունների, շահառուների և այլն: Մինչդեռ իրականում հանրային խնդիրների պատվիրատուն և հասցեատերը բոլորն են՝ «Մենք»-ը:
Օրինակ, նույն սահմանադրական փոփոխությունների քննարկումներն անցնում են «մեզ ձեռնտու է» կարգախոսի ներքո: Վառ օրինակ՝ համամասնական ընտրակարգը, որի մասին սահմանադրության մեջ առկա փոփոխությունը ստիպեց սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվել ընդդիմադիր մի շարք գործիչների, որոնց կուսակցություններին այս փոփոխությունը պարզապես ձեռնտու է:
Մինչև չունենանք այդ մեծ «Մենք»-ի գաղափարը՝ դա Հայաստանի հասարակությո՞ւնն է, հասարակությունն ու պետությունը միասի՞ն, միայն Հայաստանի՞, թե՞ ամբողջ աշխարհի հայերը և այլն, մեր երկրում հանրային խնդիրները ստանալու են խմբակային՝ կուսակցական և կլանային իմաստավորում և լուծում:
Մովսես Դեմիրճյան