Ըստ Ազգային վիճակագրական տվյալների, տարվա առաջին կեսում Հայաստանում արձանագրվել է 4 տոկոս տնտեսական աճ:
Նման աճը սպասելի չէր շատերի համար: Մասնավորապես բազմաթիվ միջազգային վերլուծական կենտրոններ պեսիմիստական կանխատեսումներ էին անում այս առումով:
Պատճառներ իհարկե կային: Մասնավորապես Հայաստանի տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանը գտնվում է ծանր վիճակում: Եթե հաշվի առնենք այն, որ Հայաստան հոսող տրանսֆերտների կեսից ավելին գալիս է ռուսական շուկայից, ապա ռուբլու արժեզրկումը բնականաբար պետք է անդրադառնալ հայկական տնտեսության վրա:

 

Այնուամենայնիվ մենք կարողացանք գտնել հարմար լուծումներ:
Հայաստանը այդ ընթացքում ավելացրեց արտահանման ծավալները մի շարք երկների հետ, որոնց հետ մինչ այժմ ուներ ոչ նկատելի արտահանման ծավալներ(Չինաստան, Իրաք, Շվեյցարիա եւ այլն):
Պետք է նշել նաև այն սուբյեկտիվ կարծիքը, թե համեմատ տնտեսական աճի, բյուջե հոսող գումարները այդքան էլ մեծ չեն: Հարկ եմ համարում նշել, որ տնտեսության առաջատար բազմաթիվ ոլորտներում առկա են հարկային զգալի արտոնություններ ՝ որոնք ուղված են դրանց զարգացմանը:
Օրինակ գյուղատնտեսական ոլորտոմ արձանագրվել է 14,8 տոկոսանոց աճ, սակայն այն բացառիկ է, քանի որ Հայաստանի համար գերակա ճյուղ համարվող ոլորտում գյուղացիներից հարկում չի կատարվում:
Կարևոր է նաև արդյունաբերական ոլորտի զարգացումը, և չնայած պղնձի գների անկմանը, այնուամենայնիվ այստեղ արձանագրվել է արտահանման աճ: Չմոռանանք որ այս ոլորտում առկա են հազարավոր աշխատատեղեր:

 

Մարինա Ներսեսյան