Մի քանի օր է՝ Վրաստանում մեկնարկել է նոր ուսումնական տարին: ԿԳ պատասանատուներն արդեն շնորհավորել են ոլորտում ներգրավված մեծերին և փոքրերին այդ իրադարձության կապակցությամբ՝ մաղթել հաջող և բեղմնավոր տարի: Դպրոց հաճախող աշակերտների ծնորղների մի մասը, սակայն, բողոքում է նախարարության դեմ այն պատճառով, որ երեխաներին բաժանված որոշ դասագրքեր մաշված և ճղճղված վիճակում են: Նրանց խոսքով՝ դասագրքեր կան, որոնցում նույնիսկ բացակայում են որոշ էջեր:
Պատասխանատուրերի պարզաբանմամբ՝ քրքերը տրամադրվում են պետական ծրագրով անվճար և դրանք պարտադիր պետք է լինեն նոր կամ օգտագործմանը պիտանի:

 

 

Վրաստանի ԿԳՆ-ն խորհուրդ է տալիս հիշյալ խնդրով մտահոգված ծնողներին դիմել դպրոցների տնօրեններին և պահանջել նոր դասագրքեր: Ծնողները, սակայն, նշում են, որ տնօրենների խոսքով երեխաները պետք է խնամքով վերաբերվեն դասագրքերին և հրաժարվում են կատարել ծնողների պահանջը: Վերջիններիս համար անհասկանալի է, թե ինչում են մեղավոր առաջին անգամ արդեն իսկ ճղճղված դասագիրք ձեռքը վերցրած երեխաները:

 


Խնդիրը բարդ է, իսկ լուծումը մնում է օդում կախված: Ստացվում է վրացի աշակերտներն այբուբենի տառերի կեսը կարող են չսովորել, իսկ բանաստեղծությունները յուրացնել՝ ոչ ամբողջությամբ:

 

 

 

Ալիկ Երոյանց