Դդում: Լավ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից և բացառում է ստամոքսի ու աղիների հետ կապված խնդիրները: Պարունակում է շատ ջուր և քիչ բուսական բջջանյութ: Հարուստ է բազմաթիվ վիտամիններով:
Բազուկ: Պահպանում է օգտակար հատկություններն ամեն տեսքով' հում կամ եփած: Պարունակում է կալիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ, վիտամիններ С, В1, В5, В6, РР, Е, ֆոլաթթու և շատ այլ օգտակար նյութեր: Բարելավում է արյուն արտադրող ֆունկցիան:
Կաղամբ: Բջջանյութի հիանալի աղբյուր է, պարունակում է А, D և К վիտամիններ: Օգտակար է նաև եփած վիճակում:

 


Թուզ: Կալիումի պարունակությամբ զիջում է միայն ընկույզին: Այն կարելի է օգտագործել որպես քրտնաբեր, ջերմությունը իջեցնող և հակաբորբոքիչ միջոց:

 

Վրեժ Հովսեփյան