-Պարոն վարչապետ, աշնանայի նստաշրջանը, որը իրավամբ պետք է իշխող կուսակցության համար «ալֆա եւ օմեգայի» վերածվեր' սահմանադրական բարեփոխումների մեկնարկի կարեւորության իմաստով, այնուհանդերձ, կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի անդրանիկ նիստի պրիամբուլայում դուք կրկին լրագրողների հարցերին պատասխանեցիք ոչ թե հավուր պատշաճի, այլ' խորհրդարանի նախամուտքում, այն է' դալանի տակ, միմյանց վրա խռնված լրագրողական տարափի ներքո:

 


ա/.Լրագրողական համքարության հետ այդպես' /դալանի տակ/ շփվելն այլեւս ձեր եւ ձեր թիմի համար վերածվում է ոչ միայն ԳՄ նիստերին ուղեկցող մշակույթի, այլեւ' խորհրդարան ձեր մուտքի անբաժան մասի ու «նեխարոշիյ տոնի»:

Ինչը հաստատ ձեր օգտին չէ:

 


բ/.Երկիրը փաստացի անցնում է վարչապետական կառավարման /?/, Դուք էլ կարծիք եք հայտնել, որ պաշտոնավարումը շարունակելու ցանկություն եւ հավակնություն ունեք:
Ցիվի՞լ է, արդյոք, նման մոտեցումը, երբ կարելի էր' մինիմում' խորհրդարանի միջանցքում պատասխանել, լրագրողների' թեկուզ սահմափակ թվով հարցերի, որին բոլորս կմասնակցեինք ու չէին լինի' հավասարներ' հավասարների մեջ' արեւի ու դալանի տակ' վերածվելով «հարազատ» լրատվամիջոցներին ասված հանպատրասցի մտքերի:

 


Մաքսիմում' ժամանակին նույն խորհրդարանին խորհուրդ էինք տվել պստիկ ամբիոն ունենալ չորեքշաբթիների համար, սիրով անսացել էին այդ հորդորին. ու դուք էլ հանց մնացած վարաչապետերը, կկանգնեիք այդ թափանցիկ ամբիոնի մոտ, հանց քաղաքավար, ցիվիլ, լրագրողական համքարությանը հարգող պերսոն, կարտաբերեիք ձեր անհրաժեշտ մտքերը...

 

 

Հ.Գ. Ես, ի դեպ. որեւէ հարց չունեի այսօր ձեզ ուղղված: պարզապես ցանկանում էի տեսնել' ջայլամի՞ կոշիկներով եք Դուք եկել նիստի, թե' ոչ.... լրագրողների խռնված վիճակը թույլ չտվեց տեսնել:
Ի դեպ. նեղանալ պետք չէ, ջայլամի կաշին ամենաէժան կաշիներից է տնտեսական կոլապսի մեջ հայտնված Հայաստանում։
Լավ, կարելի էր եւ «դալանի» ձեւաչափի հանգույն նաեւ հարցնել.
-Ճի՞շտ է, որ Գոքորի «կալբասի» ցեխի սննդից են թունավորվել Արտաշատում այդքան երեխաները;....

 

 

Կարմեն Դավթյան