Միջազգային շուկաներում առկա ծանր տնտեսական պայմաններում շատ կարևոր է ներքին արտադրողներին մանևրելու հնարավորություն թողնելն ու լինել շատ զգուշավոր տնտեսական գործունեության համար պայմանների խստացման ցանկացած նախաձեռնության նկատմամբ, որպեսզի չծանրացնի տնտեսության բեռը եւ չստեղծի լրացուցիչ դժվարություններ։ Այս հարցին կառավարության նիստում անդրադարձել է նաև վարչապետը և գործադիրի անդամներին գուշացրել, որ ուշադիր լինեն, որպեսզի որևէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծեն գործարար աշխարհի համար։
Վերը նշված նախազգուշացումն անշուշտ պատահական չէր, ավելին՝ այն իր մեջ լուրջ մտահոգություններ է պարունակում: Առկա տնտեսական ոչ բարվոք իրավիճակում տնտեսավարողների գործունեության միջավայրի ցանկացած խստացում բնականաբար չի բխում բիզնեսի շահերից։ Եթե դա կարելի է մեկ այլ իրավիճակում, այժմ նման նախաձեռնությունները կարող են լուրջ վտանգներ պարունակել։ Ճիշտ է, առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է բավական շոշափելի տնտեսական աճ, այնուհանհանդերձ արտաքին ու ներքին բարձր ռիսկերը շարունակում են պահպանվել։
Այնպես որ, ցանկացած անզգուշ քայլ կարող է բացասաբար ազդել տնտեսական գործընթարների վրա։
Ընդհակառակը նման իրավիճակում անհրաժեշտ է առաջին հերթին մտածել ոչ թե տնտեսականrգործունեության պայմանների խոտացման, այլ հնարավորինս մեղմացման մասին.
Վարչապետը հավելել է, որ պետք է ընդառաջել յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն օգնում է բիզնեսի զարգացմանը, տնտեսության ակտիվացմանը։ Որպես վերջինիս հիմնավորում կարելի է համարել կառավարության բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք միտված են եղել ինչպես տնտեսական միջավայրի բարելավմանը, այնպես էլ արտահանման խթանմանը։ Դրանցից մեկն էլ նախկինում ընդունված որոշումներից մեկում օրերս կատարված փոփոխությունն էր, ինչը բխում էր արտահանողներին ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձնելու անհրաժեշտությունից։ Խոսքը արտահանման ժամանակ առաջացող ԱԱՀ վճարների ժամանակին վերադարձման մասին է։
Վերը նշվածը չափազանց կարևոր գործոն է տնտեսության արտահանելի հատվածի համար։ Այդ գումարները բյուջեում կախված մնալու փոխարեն վերադառնում են տնտեսություն՝ մասնակցելով գործընթացների ակտիվացմանը։ Այս պայմանը էական նշանակություն ունի թե՜ տնտեսավարողների շրջանառու միջոցների ավելացման, և թե ՜ արտահանման խթանման համար։
Մարինա Ներսեսյան