Սիրիական հակամարտությանը ակտիվ ներգրավվելու Ռուսաստանի մտահաղացումն իրականում մեծ հհնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար՝ պայմանով, որ մենք կօգտվենք դրանից ու կկարողանանք վարել արտաքին քաղաքականության այնպիսի գիծ, ինչպիսին ասենք Բելոռուսինն է: Այսինքն՝ եթե Ռուսաստանը ուզում է ինչ որ աջակցություն ստանալ մեզանից այդ գործընթացում, ինքն էլ իր հերթին պետք է ինչ որ լուրջ ու դրական քայլեր անի՝ մեր շահերի սպասարկամն մասով՝ կլինի դա ԼՂՀ հակամարտության կոնտեքստում, թե ռուսական կապիտալի բեսպրեդելը կասեցնելու հարցում, թե Ադրբեջանին հարձակվողական սպառազինություն տրամադրելու հարցում:

 


Ասեմ ավելին. հատկապես Սիրիական պատերազմի կոնտեքստում, Հայաստանը թերևս ամենամեծ պոտենցիալն ունի ՀԱՊԿ անդամ երկրների շարքում՝ Ռուսաստանին օգնելու հարցում, քանի որ ի տարբբերություն բոլոր այդ երկրների, մենք Սիրիայում շատ լուրջջ ներկայացված ենք հայկական համայնքի տեսքով, էլ չասեմ, որ տեսականորեն, ունենք նաև պոտենցիալ «կամավորներ»՝ սիրիահայերի ու ոչ միայն սիրիահայերի տեսքով, ովքեր մեծ հաճույքով պատրաստ են հարկ եղած դեպքում հայկական դրոշի ներքո պայքարել Իսլամական պետության ու Արևմուտքի և Արաբական նավթային տերությունների կողմից բուծված ու սնուցված այլ «ընդդիմադիր» բանդաներին ոչնչացնելու համար:

 


Բաայց այս ամենը լոկ տեսկան հավանականությունների շղթա են, որոնք առ ոչինչ կդառնան, եթե Հայաստանի իշխանությունները ավելի վճռական կեցվածք չընդունեն ու ավելի ինքնուրույն արտաքին քաղաքակկան կուրս չվարեն, քան հիմա: Մնում է հուսալ, որ այս գիտակցությունը կա նաև իշխանական վերնախավի մոտ:

 

Գեղամ Ասլամազյան