Վերջերս տեսնում ենք կադրեր, թե ինչ ճանապարհներով են սիրիացիները հասնում Եվրոպայի սահմաններին: Անգամ, փախնելու ճանապարհին եղել են մի քանի ողբերգական դեպքեր:
Ինչևէ, հետաքրքիրն այն է, որ «նեղն ընկած» սիրայի փախստականները գտել են որոշակի լուծումներ:
Եվրոպայի սահմաններին հասնելու համար սկսել են հնարամիտ կերպով օգտագործել բջջային կապը,GPS-ը, բջջային հավելվածները, սոցիալական ցանցերը, Google-ի սերվիզը: ԵՄ-ն էլ իր հերթին միջոցներ է փնտրում այս ամենը կանխելու համար:


Բարդ իրավիճակներից դուրս գալու և մահվան դեպքերը պակասեցնելու համար փախստականներին օգնության են գալիս ժամանակակից տեխնոլոգիաները: Երիտասարդ սիրիացիները, իրաքցիները և աֆղանցիները փոխանակվում են տեղեկատվությամբ facebook-ի միջոցով և տեղադրում են «կիրթ» մաքսանենգների կոնտակտները, ովքեր աչքի չեն ընկնում խաբեբայությամբ և ովքեր հաստատ կօգնեն փախստականներին հատել սահմանները:


GPS -ը օգնում է հստակ ուրվագծել ծովով անցնող ճանապարհը: Google Docs-ում տեղադրվել է ճիշտ լրացված փաստաթղթեր: Բջջային մեսենջերներում տեղադրվել է SOS հավելվածը, որպեսզի փախստականները կարողանան կապվեն ափի անվտանգության հետ և օգնեն փախստականների խմբին, ովքեր որ խնդիրներ են ունենում ծովում:


Բջջային քարտեզներում նշված են ճանապարհներ, որտեղ կարելի է ստանալ բժշկական օգնություն:

 

 Ռուբեն Խաչատրյան