Քաղաքականության մեջ պետք է ակտիվ լինել, որ ինչ որ բան կարողանաս պահանջել: Մեր շատ կուսակցություններ, որոնք իրենց ընդդիմադիր են համարում չեն մասնակցում երկրում տեղի ունեցող գրեթե ոչ մի գործընթացի: Մասանվորապես ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բարձրակոչ հայտարարություններ են անում, բայց չեն մասնակցում ո՛չ նախագահի հետ քննարկմանը, կապված Սահամանադրության փոփոխությունների հարցին, ո՛չ էլ ՏԻՄ ընտրություններին:
Աշխարհում ՏԻՄ ընտրությունները երևի թե ամենակարևոր ընտրություններն են, որովհետև այդտեղ հաղթանակը, խոշոր ընտրություններում՝ (Նախագահական, խորհրդարանական) քեզ ձայների լավ պաշար կարող են ապահովել:
Մեր այսպես ասված ընդդիմությունը կարողանում է միայն խոսել՝ ուրիշ ոչինչ: Երեկ ՏԻՄ ընտրություններ էին ու բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից ես այլ կուսակցության անուններ չլսեցի, մեկ էլ անկուսակցականներ կային:
Հարգելի ՔԱՂԱՔԱԿԱՆ կուսակցություններ, եթե դուք գործում եք երկրում ու ինչ-որ փոփոխությունների մասին եք խոսում, մասնակցեք նաև այդ երկրի ներքին կյանքին, ոչ թե անհատ երիտասարդների փակած փողոցի մասին ամպագոռգոռ հայտարարություններ արեք, կամ էլ առանց հիմնավորումների ու այդ գործընթացին մասնակցելու, միայն դրսի էքսպերտների խոսքը մեջ բերելով՝ «ԱՅՈ» կամ «ՈՉ» ասեք:
Էդգար Խաչատրյան