Իսրայելական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ հրեաների նոր՝ 5776 տարվա (Ռոշ հա Շանա) կապակցությամբ հղված շնորհավորական ուղերձը, որն Իսլամական Հանրապետության նախագահն իրականացրել է սեպտեմբերի 13-ի երեկոյան՝ հենց տոնի նախաշեմին Twitter-ի իր միկրոբլոգում կատարված գրառման միջոցով:
Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Թո՜ղ որ մեր ընդհանուր աբրահամյան արմատները խորացնեն փոխադարձ հարգանքը և բերեն մեզ խաղաղությունը ու փոխըմբռնում: Լավ տարի»:
Թեպետ Իրանում պնդում են, որ երկրի նախագահը սոցիալական որևէ կայքում չունի սեփական էջն, այնուամենայնիվ, իսրայելցիները հաճախ են մեջբերում, անգամ նաև՝ որպես պաշտոնական տեսակետ, վերոնշյալ թվիթերյան հաշվի գրառումները, իսկ վերջին դեպքում, մեծ հույսեր են տածում, որ Ռուհանիի բարեմաղթանքն անկեղծ է և շրջադարձային՝ Իրանի և Իսրայելի միջև առկա թշնամական հարաբերությունների համատեքստում:
Արմեն Պետրոսյան