Այս տարին բավականին հաջող էր գյուղատնտեսական ոլորտի համար: Բացի եղանակային լավ պայմաններից, Էական դրական տեղաշարժերին նպաստել են պետական աջակցության ծրագրերը, ցանքատարածությունների ավելացումը և արտադրության ինտենսիվության աճը:
Ազգային վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին յոթ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Անհատական ցուցանիշներով, այս տարի բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28.6 %, իսկ անասնապահությունում' 4.2 %: Այդ ամենի արդյունքում բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 145.4, իսկ անասնաբուծությանը' 183.0 մլրդ դրամ:
Ավելացել է նաև պետական աջակցությունը: Մասնավորապես ավելացել է գյուղվարկերի սուբսիդավորման տոկոսադրույքը (6 %) և մարզպետարանների կողմից ներկայացված պահանջարկը ամբողջությամբ բավարարվել է:
Այս տարի ավելացել են նաև ցանքատարածությունները: Արդյունքում ՝ ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 18.5 հազ. հեկտարով և կազմել 351.3 հազ. հեկտար՝ վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով 78.5 %-ի:
Դրական միտում են ստացել նաև հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները, որոնք
Նախորդ տարի գերազանցել են 2010 թվականի մակարդակը 81.0 %-ով ՝ բերքատվությունը ավելացնելով շուրջ 54.0 %-ով: Այդ նույն ժամանակահատվածում ցորենի արտադրությունը ավելացել է 84.0 %-ով, իսկ բերքատվությունը' 52.4 %-ով:
Պետական ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ նաև ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը 5.8 %-ով կամ 11.0 հազ. հեկտարով, իսկ ցորենի ցանքատարածությունների աճը կազմել է 4.7 %, կամ 5.0 հազ. հեկտար:
Տնտեսական անկյուն