
Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 491 հանցագործություն:
Ընդանուր առմամբ, տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 197 դեպք:
Սա իհարկե այն ոլորտը չէ, որ հնարավոր լինի կանխատեսումներ անել, բայց համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարվա վերջումարձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 870 հանցագործություն, ավելի քան չորս անգամ ավելին է քան այս տարվա կիսամյակին արձանագրված ցոււցանիշը:
Առհասարակ այստեղ կարելի է նկատել նվազման միտում: Համեմատության համար պետք է նշել որ 2013 թվականի համեմատ, նախորդ տարվա հանցագործությունների թիվը նվազել է 257 դեպքով:
Նարեկ Սարգսյան