
Տնտեսական աճի վերաբերյալ ընթացիկ տարում տարբեր կանխատեսումներ էին լինում, թե միջազգային կազմակերպությունների, և թե Կենտրոնական բանկի կողմից:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն ավելի վատատեսական էին: Վերջինս կարծում էր, որ ՀՀ տնտեսությունը մինչև 1 տոկոս անկում է ունենալու:
Այնուամենայնիվ կանխատեսումների թվերը ընթացիկ տարում անընդհատ փոխվում էին:
Ահա այս ամենի ֆոնին, երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը: Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, Հայաստանը գրանցել է ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4,4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ:
Բնականաբար, այստեղ կարող է հարց առաջանալ, եթե աճ է գրանցվել, ապա ինչու՞ դա էապես նկատելի չէ և ինչու՞ քաղաքացիները շոշափելի տարբերություն չեն զգում:
Այս մտահոգության մեջ ինչ խոսք տրամաբանության հատիկներ կան, սակայն դա այքան էլ այդպես չէ:
Բանն այն է, որ բնակչության մեծ զանգվածների վրա աճը նկատելի կլինի այն դեպքում, եթե դա մոտ լինի երկնիշ թվին:
Չանտեսենք նաև այն փաստը, որ այսօր ամբողջ աշխարհում, տիրում է ֆինանսատնտեսական ճգնաժամ:
Չնայած դրան, այնուամենայնիվ ուրախալի է, որ հնարավոր եղավ գրանցել տնտեսական որոշակի աճ:
Մնում է միայն թեկուզև փոքր, սակայն առկա դրական ցուցանիշները պահպանել:
Տիգրանուհի Դավթյան