
Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ աղմուկից հետո, որոշվել էր ՀԷՑ-ում իրականացնել աուդիտ ներքին խնդիրները պարզելու համար:
Սա բնականաբար մեկ-երկու օրվա խնդիր չէր և որոշվեց, որ մինչև ռուսական ընկերությունում իրականացվող աուդիտի արդյունքների անփոփումը՝ սուբսիդավորել բնակչության ծախսած հոսանքն արտաբյուջեից:
Սա բնականաբար իր հետ առաջ քաշեց մի շարք հարցեր: Մասնավրոպես, անհայտ էր ՓՄՁ և խոշոր ձեռնարկատերերի ճակատագրերը. սուբսիդավորվելու՞ են, թե՞ ոչ:
ՓՄՁ-ի մասով երեկ ամեն ինչ հստակեցվեց: Մասնավորապես, որոշվեց, որ 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների օգտին սուբսիդավորել 6,93 դրամ/կՎտժ չափով:
Ինչ վերաբերվում է խոշորներին, ապա պետությունը շարունակում է պահպանել որդեգրած քաղաքականությունը՝ չփոխհատուցել ծախսած հոսանքի գումարները:
Այս մասով պետք է նշենք, որ որոշումն արդարացի էր: Խոշորներն առանց այն էլ գործում են գերշահույթով, արդյո՞ք կարիք կա նրանց համար հավելյալ գումար դուրս գրել պետբյուջեից:
Մեկ խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիան հավասարազոր է հարյուրավոր ընտանիքների սպառած հոսանքին: Ակնհայտ է, որ վերջիններիս չփոխհատուցելով, հնարավոր կլինի հարկ եղած դեպքում երկարացնել բնակչությանն ու ՓՄՁ-ներին սուբսիդաորելու ժամկետները:
Բացի դա, եկեք համաձայնենք, որ 6.93 դրամ թանկացումը էական ազդեցություն չի ունենա խոշորների աշխատանքների վրա, ավելին՝ չի կարող հիմք հանդիսանա ապրանքների թանկացման համար:
Անի Սանոսյան