256 հազար զբոսաշրջիկ 2015-ի երկրորդ եռամյսակին
Զբոսաշրջությունը կարելի է համարել երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Ուստի ոլորտը պետք է լինի պետության առաջնային ուշադրության կենտրոնում:
ՀՀ զբոսաշրջության տվյալները հուշում են վերջին տարիների փոքրիկ առաջընթացի մասին: Սա ավելի ցցուն կլինի, եթե համեմատենք նախորդ տարիների ցուցանիշները:
Օրինակ՝ 2014 թվականին 1 միլիոն 200 հազար զբոսաշրջային այցելություն է գրանցվել մեր երկրում: Սա 11.3%-ով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Ինչ վերաբերում է 2015-ին, ապա ընթացիք տարվա երկրորդ եռամսյակին՝ ավելի քան 256 հազար զբոսաշրջիկ, որը 1.8%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Նարեկ Սարգսյան