Երեւանի ճարտարապետական զարդը... Նալբանդյան փողոց, 48 հասցեում գտնվող այս շենքը (1904 թվականի լուսանկար) կառուցվել է 1901 թ. մեծատաղանդ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Այստեղ է եղել Երեւանի նահանգական գանձատունը եւ 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ֆինանսների նախարարությունը: Հետագայում այս շենքում է տեղակայվել Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ներկայումս՝ Հայբիզնեսբանկի գլխավոր մասնաշենքն է:

 


Նշենք նաեւ, որ 1970-ականների կեսերին նրա նկուղային մասում (մուտքը Նալբանդյան փողոցից) գտնվում էր հայտնի Գինետունը՝ երեւանյան երիտասարդության սիրված ժամանցի վայրերից մեկը: Հին կամարներով նկուղը ձեւավորված էր կարպետներով, կարասներով, փայտյա՝ ծառի հաստ բներից սարքած նստարաններով, նունպես փայտյա սեղաններով, իսկ ուտեստը մատուցվում էր կավե ամաններով: Այդ գեղեցիկ ու տրամադրող միջավայրում միշտ կարելի էր հրաշալի ժամանակ անցկացնել:

 

 

Ռուբեն Շուխյան