Օգոստոս ամսին կարտոֆիլի շուկայական գինը բարձրանում է: Սա պայմանավորված է նրանով որ Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է ապրիլ ամսից և ավարտվում հուլիսին։
Հանրապետության բարձրադիր գոտիներում մշակվում են ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից, իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի բերքահավաքն արդեն մեկնարկել է։
Այսինքն կարտոֆիլի գինը մեկ ամսից կսկսի նվազել: Չնայած նրան, որ պետությունը պետք է հետևի գնային քաղաքականությանը, ամեն դեպքում գնագոյացման հիմնական գործիքներն այս պարագայում գյուղացու ձեռքերում է:
Պետությունն ամբողջ տարվա ընթացքում հարկերի հաշվին փոխհատուցում է գյուղացու որոշ ծախսերը, կարկտահարությունի կրած վնասները և այլն:
Այս պայմաններում գյուղացին էլ իր կողմից պետք է կարգավորի գյուղմթերքի գինը: Պետք է գիտակցել, որ այդ ապրանքը գնում է հենց այն քաղաքացին, որի հարկերի հաշվին սուբսիդավորվում է իր վնասները:
Անի Սանոսյան