Գյուղացու առօրյա խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում:
Մասնավորապես պետությունը պետք է օժանադակի գյուղացուն սպառել սեփական արտադրանքը և գտնել նոր շուկաներ իրացման համար :
Այս տարի կարտոֆիլի սպասվող բերքի հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում արտահանման համար։
Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է ապրիլ ամսից և ավարտվում հուլիսին։
Սա նշանակում է որ այս շրջանում, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկին, տեղի է ունենում գների աճ: Սակայն այն կրում է ժամանակավոր բնույթ:
Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից, իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի բերքահավաքն արդեն մեկնարկել է։
Ճիշտ է պետությունն անընդհատ պետք է հետևի գնային քաղաքականությանը, այնումանեյանիվ գյուղացին ինքն է կարգավորում գինը:
Երբ գյուղացին սուբսիադաորման կարիք է ունենում, պետությունը դա կարողանում է իրականացնել այլ քաղաքացիների տված հարկերի շնորհիվ, նման իրավիճակում էլ գյուղացին պետք է գիտակցի, որ գյուղմթերքը գնում են այդ նույն քաղաքացիները: Նման մասնավոր դեպքերում հենց գյուղացիները պետք է կարգավորեն գյուղմթերքի գնային քաղաքականությունը' հիմնվելով ոչ միայն նյութական, այլ մարդկային արժեքների վրա:
Կարեն Մկոյան