Վերջին օրերին համաշխարհային ֆինանսատնտեսական շուկայում տեղի ունեցած ցնցնումները որոշակիորեն ազդել էին նաև ՀՀ արժույթի վրա. դրամն արժեզրկվում էր:
Այսօր, սակայն պատկերը մի փոքր փոխվել է:
ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 28-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 483.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.17 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.47 դրամ' նվազելով 1.61 դրամով, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ' աճելով 0.02 դրամով:
Ինչպես տեսնում ենք, աճել է միայն ռուբլու փոխարժեքը:

 


Բացի սա ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս շաբաթվա ամփոփ տվյալները: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,507,728 դոլար 482.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, 7,401,930 EUR 548.82 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 144,348,563 ԱՄՆ դոլար 485.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, 14,648,649 EUR 559.63. դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: :
Միջբանկային շուկայում իրականացվել է 95,000,000 ԱՄՆ դոլարի առք ևվաճառք 484.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 


Ինչ վերաբերվում է ռուբլուն, ապա արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,012,394,799 ռուբլի 6.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 460,312,462 ՌԴ ռուբլի 7,13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Բացի դա, նշենք նաև, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,300,000 ԱՄՆ դոլար 483.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, իսկ եվրոյով նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար:

 

Տնտեսական անկյուն