Գյուղոլորտն այս տարի տնտեսության մյուս ճյուղերի համամետ գրանցել է բավականին բարձր ցուցանիշներ:
Առատ բերքի պայմաններում կանխատեսելի էր, որ գյուղմթերքի գները հայկական շուկայում նվազելու են: Մասնավորապես միրգն այս տարի համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ նվազել է 11%-ով:
Չնայած նրան, որ կարտոֆիլի շուկայական գինն այժմ մի փոքր բարձր է, մինչև 250 դրամ, այնուամենայնիվ այն կրում է ժամանակավոր բնույթ:
Այս տարի սպասվում է կարտոֆիլի առատ բերք: Նկատենք, նաև, որ դեռ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, կարտոֆիլը դեռ չի հավաքվել:
Կանխատեսվում է, որ մոտավորապես 15 օրվա ընթացքում կարտոֆիլի գինը կնվազի:
Նարեկ Սարգսյան