Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները տնտեսության մյուս ճյուղերի հետ համեմատ, այս տարի բավականին բարձր էին: ՀՀ գրեթե բոլոր մարզերում այս տարի գյուղատնտեսական արտադրանքը մի քանի անգամ ավելի շատ է եղել քան նախորդ տարում:
Այս տարի բավականին շատ է նաև խնձորի բերքը: Նշենք, որ Կոտայքի մարզը նպաստավոր է խնձորի աճեցման համար, քանի որ գտնվում է նախալեռնային գոտում:
Ամենամեծ ձեռքբերումը թերևս կարելի է համարել այն, որ ավելացել են մշակվող հողերի ծավալները, վերջին 10 տարում՝ 1000 հեկտարով:

 


Նշենք նաև, որ Կոտայքում ավարտվել է ցորենի բերքահավաքը: Եթե ցուցանիշները համեմատենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, կտեսնենք, որ այս տարի բերքն անհամեմատ շատ է եղել, քանի որ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են 900 հեկտարով: