ՀԷՑ-ը սկսել է կիսաքողարկված իրականացնել իր վաղեմի երազանքը՝ հոսանքի թանկացումը: Ճիշտ է, առայժմ դա արվումն է փոքր ու միջին մասնավոր ձեռնարկությունների նկատմամբ, բայց դա հավասարազոր է, որ արվի բոլորիս նկատմամաբ, քանզի ՓՄՁ-ների ավելացող ծախսերը չեն կարող չազդել դրանց կողմից շուկա հանվող ապրանքների ու ծառայությունների վրա: Այլ կերպ ասած՝ կրկին թանկացումներ են լինելու:

 


Մյուս կողմից, խիստ ուշագրավ է այն, որ ՀԷՑ-ը վերջնագրային սկզբունքով ստիպում է ընկերություններին ստորագրել նոր պայմանագրեր, որով վերջիններս համաձայնվում են վճարել 7 դրամով ավելի թանկ, քան նախկինում, մինչդեռ, եթե հիշում եք, կառավարությունը հանձն էր առել սուբսիդավորել թանկացած էլեկտրաէներգիայի մարժան՝ արտաբյուջետային միջոցներին: Հիմա ստացվում է, որ կառավարությունը խաբում էր միանգամից երկու կետում.
1. Սուբսիդավորումն իրականացվեց ոչ թե արտաբյուջետային, այլ հենց բյուջետային միջոցներով, որոնք գոյացան Որոտան ՀԷԿ-ի վաճառքից:
2. Սուբսիդավորումը փաստորեն չի անդրադառնում ՓՄՁ-ների վրա:
Կամ էլ այս ամենը ՀԷՑ-ի ինքնագործունեությունն է ու արվում է ի հեճուկս կառավարության ու իշխանությունների որոշումների և պայմանավորվածությունները: Ռուսական ընկերություններին շատ չկա, այնտեղ ուշքները միայն գերշահույթի վրա է ու թքած հարցի քաղաքական-հասարակական կողմի վրա:

 


Կարծում եմ, սա պետք է լինի համբերության վերջին կաթիլը ու ՀԷՑ-ի լկտիությունը այլև չպետք է հանդուրժել: Ավելին, ընկերությունը ցուցադրական կարգով պետք է ազգայնացվի՝ որպես դաս թե՛ ռուսական, թե՛ այլ արտասահմանյան կապիտալին, որը գործունեություն է ծավալում մեր երկրում, որ տղե՛րք, չափներդ իմացեք, սա բիիզնես է, ոչ թե հոգեորսություն ու եթե Ձեզ ինչ որ ակտիվ են վաճառում, չի նշանակում, որ ոնց ուզեք, կարող եք շինել ժողովրդին: Թասիբի հարց է ի վերջո, ողջ հարցը նրանում է, թե որքանով է այդ բառը ակտուալ իշխանությունների համար:

 

Գուրգեն Վարոսյան