Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է համաշխարհային ֆինանանսատնտեսական շուկայում տեղի ունեցող գործընթացները:
Մեծամասամբ խոսվում էր այն մասին, որ որոշ խոշոր պետությունների ազգային արժույթներ արագ տեմպերով արժեզրկվում են, համաշխարհային նավթի գներն անկում են ապրում:
Բնականաբար, այս ամենը չէր կարող ինչ որ կերպ չանդրադառնալ Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակին: Անընդհատ դժգոհություններ էին հչում, որ ՀՀ կենտրոնական բանկը որևէ կերպ չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:
Կենտրոնական դրամատունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր. «ՀՀ ֆինանսական շուկայում իրավիճակը նորմալ է»:
Չգիտենք, թե ԿԲ-ն հայտարարությունն արել է խորը վերլուծությունների արդյունքում, թե պարզապես ստեղծված իրավիճակը մեղմացնելու նպատակով, այնումամենայնիվ պետք է փաստենք, որ հայտարությունը պաշտոնական է:
Վերջապես, ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԲ-ի կողմից եղավ առաջին պաշտոնական արձագանքը: Հուսանք' շուտով կենտրոնական դրամատունը հանդես կգա ավելի խորքային վերլուծականով:
Անի Սանոսյան