Երբ նայում ես փխրուն ու անպաշտպան ծաղկին, որն աճել է հարյուր հազարավոր քարերի մեջ, հարցնում ես ինքդ քեզ. ինչու՞ է կյանքն այսպես համառորեն ճեղքում ու դուրս գալիս բոլոր արգելքների միջից: Չպոկե՞ս նրա փոքրիկ ցողունն ու դրանով մաքրես ծխամորճդ:
Ոչ, մի պոկեք նրան: Այդ բույսը ևս մտորում է իր աղոտ խոհը կյանքի սահմանափակության ու անսահմանության մասին և ապրում է՝ ներծնչված բարու հանդեպ սիրով, հարյուր հազարավոր քարերի մեջ, ինչպես դուք և ես:
ՀԱԼԴՈՐ ԼԱՔՍՆԵՍ
Հովիկ Չարխչյան