ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, մինչեւ 2015 թ. տարվերջ 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + - 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, այնուհետեւ տատանվելով թույլատրելի միջակայքում, կկայունանա նպատակային միջակայքի շուրջ:

 

Ըստ այդ կանխատեսման, տնտեսական աճն ավելի բարձր կլինի, քան նախորդ կանխատեսման մեջ էր նշվում, ինչը պայմանավորված է առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության դրական զարգացումներով: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հրապարակած «Գնաճի հաշվետվությունից»:

 

 

Անահիտ Գրիգորյան