Տարեսկզբին արված կանխատեսումները ԿԲ-ն վերանայել է:
Նախորդ կանխատեսման մեջ արդյունաբերության և շինարարության ոլորտներում Կենտրոնական դրամատունը ամրագրել էր 1.5-2.5 տոկոս աճ: Այժմ նույն ոլորտներում կանխատեսվում է 4-4.5 % աճ:
Արդյունաբերության ոլորտի դրական սպասումներին ԿԲ գնահատումներով, նպաստելու է ինչպես գյուղմթերքների արտադրության, հետեւաբար նաև վերամշակման ավելացումը, այնպես էլ Թեղուտի հանքավայրի շահագործումը եւ «արտահանման նոր շուկաների բացահայտումը»։
Այս անգամ ևս դրական են վերանայվել սպասումները շինարարության մեջ։ Կենտրոնական բանկի գնահատումներով, կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալների նվազումը հնարավոր կլինի մեղմել համանքային եւ պետական բյուջեի, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով իրականացվող աշխատանքների հաշվին։
Ըստ այդմ, ակնկալվում է, որ տնտեսության այս ճյուղում այնուամենայնիվ աճ կգրանցվի։ Այն գնահատվում է 1-1,5 տոկոս։

 


Պետք է նշենք, ոչ ինչպես առաջին այնպես էլ երկրորդ եռամսյանում ԿԲ-ն շինարարության ոլորտում աճի հավանականությունը համարում էր զրոյական: Ավելին, կանխատեսում էր, որ այն կգրանցի նույնիսկ անկում ։

 

Մարինա Ներսեսյան