Դատապարտում եմ ողջ խստությամբ։ Բայց ինչի՞ ենք ուզում հասնել այսօրվա երթով։ Որ հանեն՞ տվյալ ոստիկանին։ Եվ վերջ՞։ Էլի գնանք նստացույց անենք, օրերով ասֆալտին քնենք, որ ոստիկան հանենք՞։ Չեք կարծում՞, որ ժողովուրդը այլ առաքելություն ունի արդեն։ Չեք կարծում՞, որ միայն իշխանափոխությունը կարող է այնպիսի օրենքներ իր ետևից բերել, որ նման ստահակներ չաշխատեն ոստիկանությունում։ Չեք կարծում՞, որ այս ոստիկանը հետևանք է և ոչ պատճառ։ Էլի հետևանքների դեմ կռիվ տանք, իսկ պատճառները իրենց քեֆին ման գան՞։ Մտածեք....

 


Հ.Գ. Որպեսզի ասածս սխալ չընկալվի ավելի մանրամասնեմ կարծիքս։ Ամենևին թող չթվա, որ ես դեմ եմ բողոքի արտահայտման որևէ ձևի, սակայն կարծում եմ, որ մենք ցանկացած բողոքի երթ կամ ակցիա պետք է ծառայեցնենք իշխանափոխության նպատակին։ Դրա համար ճիշտ տեղ է պետք ընտրել բողոքը արտահայտելու համար։ Օրինակ, Բաղրամյան 26–ը հանդիսանում է երկրում տիրող բոլոր հիվանդությունների արտահանման կենտրոնը։ Հետևաբար, պայքարը պետք է տանել նրա դեմ և քաղաքականացնել, պահանջելով նրա հրաժարականը։

 

 

Սյուզանե Սիմոնյան