Ինձ թվում է, որ մարդիկ երկու խմբի են բաժանվում: Մի մասը դրամ կուտակելով հարստանում է, իսկ մյուսը երբեք չի հարստանում: Ես երկրորդ խմբին եմ պատկանում: Ինձ երբեք չի հաջողվել դրամ ծախսել հարուստի պես:
Ես անհանգիստ եմ իմ էությամբ՝ սա արդեն ուրիշ բան է: Իմ անհանգստությունը հետևանք է այն բանի, որ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս հասա այնտեղ, որտեղ գտնվում եմ այժմ:

 


Մարդուն հարկավոր է տեսնել ատամի խոզանակը ձեռքին, առավոտյան զարթնելիս և սիրել նրան այն ժամանակ, երբ նրա աչքերը անքնությունից ուռած են և ոչ թե լողանալուց հետո, երբ նա հաճելիորեն բուրում է:Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ կեսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով: Ուշադրություն: Ես դատարկ հիացմունք չեմ որոնում: Ես չեմ սիրում հիացական կանչեր: Ես պարզապես փնտրում եմ մի քիչ փոխըմբռնում և շատ, շատ սեր: Ես մի քանի անգամ ամուսնացել եմ և միշտ էլ ձախողվել: Այդ շրջանում ես ոչինչ չունեի և ոչ էլ հայտնի էի: Ես՝ դեռ ես չէի:

 


Ես հաճախ եմ գիշերները զարթնում աշխատելու համար: Միշտ մի բան գտնվում է անելու:Դա պարզապես կիրք է, հաշիշ: Ես չեմ խաղում: Իմ մասնագիտությունն արդեն խաղ է: Ես չեմ ծխում: Իմ մասնագիտությունը ինձ թմրեցնում է: Նա նույնիսկ հարբեցնում է: Ուրեմն խմելու էլ հարկ չկա:

 

 

Նանե Արզումանյան