Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զգալիորեն առաջընթաց են գրանցել վերջին տարիներին: Համագործակցության արդյունքում Հայաստանում հաջողությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր էներգետիկայի, գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտներում:
Համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում և ներկայումս ուսումնասիրվում է առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության հնարավորությունները: Մասնավորապես պետք է առանձնացնել գինու արտադրությունը:
Մեծ հեռանկարներ կարող են լինել նաև տուրիզմի ոլորտում: Ամեն տարի Ճապոնիայից Հայաստան է այցելում ավելի քան 10 հազար մարդ: Դա բավական լավ ցուցանիշ է, և կան զարգացնելու հնարավորություններ:
Խոսելով առևտրաշրջանառությունից, պետք է նշել, որ Հայաստանից արտահանումը կազմել է 0.12 մլն դոլար, իսկ ներմուծումը հասել է 106.7 մլն ԱՄՆ դոլարի:
Ճապոնիայից ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են վերգետնյա տրանսպորտային միջոցները, օպտիկական և լուսանկարչական գործիքները, մեքենաշինական և էլեկտրական սարքավորումներ:
Հայաստանից Ճապոնիա են արտահանվում ոգելից ըմպելիքներ, դեղագործական հումք, քիմիական միացություններ, պղինձ, երկաթ և ծխախոտ:
Կարեն Մկոյան