Սիրնակի շրջանային ղեկավար Սալիհ Գյուլենչը հռաչկելով Սիրնակը ինքնավար միավոր ասել է. « մենք կկառուցենք մեր կյանքը ժողովորդավարության հիմքերի վրա, այս պետությունը (Թուրքիան ) կորցրել է իր լեգիտիմությունը և այլևս դարձել է ռազմական տոտոլիտար պետություն»:

 


Հաքքարի ղեկավար Իբրահիմ Չիֆֆտչին նույնպես հայտարարել է Հաքքարի ինքնավարության մասին և ասել. «Ոչ ոք մեզ չի նշանակվել պետության կողմից, որպես կառավարիչներ, որ հիմա էլ ենթարկվենք իրենց: Թուրքական պետությունը, որպես այդպիսին երբեք չի եղել քուրդ ժողովուրդի կողքին, ուստի մենք ունենք ինքնորոշվելու և առանձին ինքնավար միավորում ստեղծելու իրավունք»:
Բատմանի քաղաքապետ Սաբրի Օյզդեմիրը նույնպես հանդես է եկել Թուրքիային դատապարտող հայտարարությամբ և Բատմանը հռչակել ինքնավար միավոր:
Դիարբեքիրի քաղաքապետը նույնպես հանդես է եկել ինքնավարություն հռչակելու հայտարարությամբ (ճշտվում է) :

 

Կիլիկիա Հայաստան