2015 թվականի հունիս ամսին Ռուսաստանն ավելացրել է իր ներդրումները ԱՄՆ պետական արժեթղթերում $1,4 մլրդ-ով հասցնելով այն մինչև $72 մլրդ-ի : Այս մասին գրում է ռուսական Կոմերսանտը' հղում կատարելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության և Դաշնային պահուստային ֆոնդի հրապարակած տվյալներին: Այսուհանդերձ Ռուսաստանը գրավում է 19-րդ տեղը ԱՄՆ կրոդիտոր 38 երկրների շարքում:
ԱՄՆ խոշորագույն պարտատերը մնում է Չինաստանը, որի ներդումների ընդհանուր ծավալը կազմում է $1,27 տրլն, և ամռան առաջին ամսվա ընթավում ավելացրել է իր ներդրումների ծավալը$900 մլն-ով: Ի հակառակ' Ճապոնիան նվազեցրել է իր ներդրումները $17,8 մլրդ-ով հասցնելով մինչև $1,197 տրլն-ի և գրավում է երկրորդ տեղը: Երրորդ տեղում Կարիբյան ավզանի բանկային կենտրոններն են $318,5 միլիարդ կապիտալով:
US Treasuries-ի խոշորագույն տիրապետողներից են' Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիան, Բելգիան, Իռլանդիան Բրազիլիան:
Արման Գրիգորյան