Մարզերի զարգացումը օրակարգային է Հայաստանի պես երկրի համար, որտեղ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը համարվում են գերակա ճյուղեր:
Այս օրերին գործադիր մարմնի ղեկավարի կողմից տեղի են ունենում մարզային այցելություններ: Այդ այցելությունների նպատակներից մեկը աշխատատեղերի աելացումն է:
Գործադիրի ղեկավարը այցելել էր Ամուլսարի ոսկու հանքավայրնը որի հանքային իրավունքը պատկանում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող «Գեոթիմ» ընկերությանը:
Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ էին ներկայացվել ծրագրի ներկա փուլի, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ:
Մասնավորապեսՙ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426 մլն ԱՄՆ դոլար,որը պետական բյուջեն կարող է ավելացնել ևս մոտ 488 մլն ԱՄՆ դոլարով: Կարևոր է նաև աշխատատեղերի ստեղծումը: Շինարարության ընթացքում աշխատողների թիվը նախատեսվում է հասցնել 1300-ի,իսկ հանքի շահագործման ընթացքում՝ 770 մարդ ապահոված կլինի աշխատանքով:
Աշխատատեղերի ավելացում առկա է նաև Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ-ում: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Այն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. ՀՀ դրամ:
Անկասկած, մարզերում գործազրկության ցուցանիշները շոշափելի եմ: Այս մասով նախատեսվում է ավելացնել աշխատատեղերը' տվյալ մարզերում առկա գործարանների և ֆաբրիկաների միջոցով: Կառավարությունը ֆինանասական աջակցություն է ցուցաբերում մարզերում գործունեություն ծավալող ընկերություններին' արտադրանքի ծավալներն ընդլայնելու և լրացուցիչ աշխատատեղեր ավելացնելու նպատակով:
Վաչագան Գևորգյան