Մարզերի զարգացման գործընթացը շատ կարևոր է երկրի տնտեսության համար: Առավել կարևոր է զարգացման հնարավորինս հավասար պայմանների ապահովումը: Այդ նպատակով հարկավոր է հնարավորինս ուշադրության կետրոնում պահել մարզերի առաջնային խնդիրները:
Գործադիր մարմնի ղեկավարը այս օրերին սկսել է մարզային այցելություններ: Անդրանիկ մարզը Գեղարքունիքն էր:

 


Առաջին կանգառը քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզն էր, որտեղ երկար տարիներ հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունել 110 երեխայի, սակայն ներկայում նախակրթական հաստատություն է հաճախում 60 երեխա:
Այդ իրավիճակը շտկելու նպատակով հանձնարարվել է պատկան գերատեսչություններին առաջիկայում նախապատրաստել մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը: Այն իրականացնելու նպատակով նախատեսվում է ներդնել 170 մլն մլն դրամ:

 


Հաջորդ մարզային հանգրվանը Սևան-Վարսեր ավտոճանապարհներ: Մի քանի համայնք միմյանց կապող 3,5 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների համար հատկացվում է 475 միլիոն դրամ:
Պետք է նշել, որ ոչ բարվոք վիճակում էր գտնվում նաև Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցը, որի տանիքն ամբողջովին փլուզվել է քամիների հետևանքով: Տարբեր սպորտաձևերի 29 խմբեր ունեցող մարզադպրոցի տանիքի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվելու է 7 միլիոն դրամ:
Գեղարքունիքի այցելության վերջնակետը Սևանի քաղաքապետարաններ, որտեղ գործադիրի ղեկավարը խոսելով մարզային խնդիրների մասին, մտահոգիչ է համարել Սևան քաղաքի ավտոճանապարհների ներկա վիճակը և նշել, որ այդ ուղղությամբ համայնքը մեծ անելիքներ ունի: Ներկայումս մարզային բյուջեից շուրջ 100 միլիոն դրամ է հատկացվելու Սևանի ճանապարհների հիմնանորոգման նպատակով:

 

Անի Սանոսյան