Կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագրով ՀՀ պետբյուջեն Արարատի մարզպետարանին հատկացրել էր մոտ 220 մլն դրամ: Ծրագրի ավարտին տնտեսվեց մոտ 65 մլն դրամ: Արարատի մարզպետարանը նպատակահարմար է համարել այդ գումարով հիմնանորոգել Նորակերտի, Խաչփարի, Զորակի, Դարակերտի, Նիզամիի դպրոցները, Արմաշի դպրոցի 3- րդ մասնաշենքը և մանկապարտեզի տանիքը, կառուցել Դեղձուտի դպրոցի նոր սանհանգույցը, վերակառուցել ՈՒրծաձորի միջնակարգ դպրոցը, նորոգել Արարատ քաղաքի հիմնական դպրոցի խոհանոցը և տաք սննդի մատուցման սրահը:

 


Մարզպետարանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով կառավարությունն իր վերջին նիստում ընդունեց այդ որոշումը: Եվ քանի որ նոր ուսումնական տարվա սկզբին շատ քիչ ժամանակ է մնացել, որոշմամբ նաև սահմանվել է, որ գնման գործընթացը պետք է իրականացնել «Բանակցային ընթացակարգ, առանց հայտարարության» ընթացակարգով: Այսպիսով, մարզի ևս 10 դպրոցում կիրականացվի հիմնանորոգման աշխատանք:

 

Նարեկ Սարգսյան