Գյուղատնտեական ոլորտը Հայաստանում հայտարարված է գերակա ճյուղ, և բնականաբար պահանջում է առավել մեծ ուշադրություն, ներդրումներ և վերահսկողություն: Թե պետական, և թե մասնավոր ներդրումների շնորհիվ այս տարվա ցուցանիշները թույլ են տալիս մտածել. որ տարեվերջյան կտրվածքով հնարավոր կլինի արտահանման ծավալները կրկնապակտել:
Սպիտակում իրականացվում է վարունգի մշակության փորձնական ծրագիր,որի շնորհիվ լուծվել է թվով 10 հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը: Ստացված բերքն իրացվում է տեղական շուկայում, իսկ ոռոգումը կատարվում է կաթիլային եղանակով:
Բացի դրանից ջերմոցային տնտեսության հարևանությամբ, շուրջ 2 հեկտար տարածքի վրա հիմնվել են խնձորի նորատունկ այգիներ, որտեղ նաև նախատեսվում են տեղադրել հակակարկտային ցանցեր:
Ինչ վերաբերում է Մեծ Պարնիին,ապա Լոռվա մարզի գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ կառուցվել է շուրջ 7.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 35 խմոց, ջրարբիացվել են նախկինում թերի կամ չջրարբիացված շուրջ 12 350 հա արոտներ, ինչպես նաև տրամադրվել է 45 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում' 11 տրակտոր:
Դրանից զատ, նախատեսվում է ևս 11 համայնք ընդգրկել: 5-ում արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Դրական պետք է որակել նաև Լոռու մարզում իրականացվող աշխատանքները, որտեղ բավականաչափ ավելացել են մշակովի հողատարածքները: Համեմատելով նախորդ տարվա հետ, մենք կտեսնենք, որ մշակվել է շուրջ 3153 հեկտարով ավել հող: Բացի դրանից, շուրջ 1885 հեկտարով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, 362' հեկտարով կարտոֆիլի, 671' հեկտարով կերային մշակաբույսերի և 116 հեկտարով' բանջարեղենի ցանքատարածությունները: Այս ամենից հետո կարելի է ակնկալել համախառն բերքի արտադրության ծավալների աճ:
Եվ վերջում խոսենք Միխայլովկայից, որտեղ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում տրամադրված էլիտայի սերմնացուներով ակնկալվում է ցորենի բերքահավաքի վերջում ստանալ մինչև 55 ցենտներ բերք:
Տնտեսական անկյուն