Մոռացված անուններ. Մաքսիմ Անանով (Միհրան Հովնանյան)՝ թիֆլիսահայ գինեգործ եւ ձեռնարկատեր, 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ալկոհոլային խմիչքների «Անանով» (Ананов) հայտնի ապրանքանիշի ստեղծող եւ արտադրող: Նա ունեցել է գործարաններ եւ արտադրամասեր Թիֆլիսում եւ Թիֆլիսի նահանգի բնակավայրերում:

 

Մ.Անանովը փաստացի հանդիանում է դասական շամպայնի արտադրության հիմնադիրներից Կովկասի տարածաշրջանում, բացի շամպայնից արտադրել է նաեւ տարբեր տեսակի գինիներ, լիկյորներ եւ կոնյակ: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ նրա արտադրությունը հիմնված է եղել բացառապես սեփական խաղողի այգիներից ստացված հումքի վրա: Մ.Անանովի արտադրանքը արտահանվել է Ռուսաստան եւ Եւրոպա, ունեցել մեծ պահանջարկ ու իր բարձր որակների շնորհիվ ստացել պարգեւներ միջազգային ցուցահանդեսներում:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան