Օրերս ՀՀ լրատվական դաշտում տարածում էր ստացել բնապահպանների բողոքը կապված Իրանի պատգամավորի հայտարարության հետ: Վերջինս ասել էր, որ Իրանը Հայաստանի և Վրաստանի հետ պայմանվորվել է Քուռից և Սևանա լճից հզոր պոմպերի միջոցով ջուր մղել դեպի Ուրմիա լիճ այն փրկելու համար:

 


Ինչպես երևում է, բնապահպաններն առանց մանրամասներն իմանալու և ինֆորմացիան ստուգելու, միանգամից անցել էին մեղադրանքների: Նրանք անգամ դիմում էին գրել վարչապետին տեղեկությունները հաստատելու կամ հերքելու համար:

 


Վերը նշվածին անդրադարձած իրանագետը ասել էր, որ հայտարարություն անող պատգամավորը Շաբսեթար քաղաքից է ընտրված և մեծ է հավանականությունը, որ վերջինս նման հայտարարություն է արել իր ընտրազանգվածի համար և ունեցել է լոկ քաղաքական նկրտումներ:

 


Այսինքն ի՞նչ է ստացվում, Իրանի ինչ որ պատգամավոր իր ընտրողներին ներկայացնում է Ուրմիա լճի վերականգման տարբերակ, իսկ մեր բնապահպաններն էլ սկսում են լուրջ դեմքերով քննարկել ոչ պաշտոնական հայտարարությունը: Կարծում եմ դրա փոխարեն լավ կլինի զբաղվեն առաջնային խնդիրներով, որոնց պակասը հաստատ չունենք:

 

 

Արմեն Վարդանյան