Մի՞թե Թուրքիայում կատարվող վերջին դեպքերը կվերածվեն մեզ համար այդքան բաղձալի թուրք-քրդական լայնամասշտաբ պատերազմի: Երանի թե...
Թեև Հայաստանը այդքան հզորություն չունի, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում մասնակից դառնա ու փորձի հնարավորինս մեծ «ավար փախցնել», սակայն, անգամ չեզոք վիճակում գտնվելով էլ Հայաստանի օգուտը շատ մեծ է լինելու:
Որքան էլ ուժեղ է Թուրքիայի բանակը, միևնույն է, տարածաշրջանում առկա մի շարք գործոններ թույլ են տալիս կարծելու, որ Թուրքիայի մասնատումը շատ իրատեսական է:
Իսկ ի՞նչ կլինի, երբ Թուրքիայի արևելյան շրջանները, մասնավորապես՝ Նախիջևանին սահմանակից հատվածը հայտնվի քրդերի լիակատար հսկողության ներքո և արդյունքում Նախիջևանը «մնա Իրանի հույսին». մտածեք ինքներդ..
Կարեն Սահակյան