Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներով, այս տարվա առաջին յոթ ամիսների հավելաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 5 %:
Ինչ վերաբերում է դեկտեմբերից հուլիս ընկած ժամանակահատվածում գների փոփոխություններին,ապա տեղի է ունեցել նվազում ՝ 2.2%-ով: Փաստացի միջինում գները ամսական նվազել են 0.32%-ով:
Համեմատելով գների մակարդակը նույն ժամանակահատվածում, կտեսնենք, որ
դրանք հիմնականում մնացել են գրեթե նույն վիճակում, և հունվար-փետրվարին արձանագրված 0.94% և 0.21% հավելաճը փոխարինվում է մինչև -0.41% գնանկմամբ:

 


ՀՀ ԿԲ-ի կողմից գների նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը' ±1.5% թույլատրելի միջակայքով: Ըստ հրապարակված տվյալների ԿԲ հաշվարկներում ընկած 12-ամսյա գնաճը հուլիսին կազմել է 4.2%, այսինքն գտնվում է թիրախային մակարդակում, որի պահպանման համար ԿԲ իրացնում է մի շարք կոշտ մեխանիզմներ:

 


Փաստացի գնաճը «չափերը չի անցնում» :

 

Տնտեսական անկյուն