Գաղտնիք չէ, որ այս տարի գրեթե բոլոր մարզերում կա առատ բերք: Վերջինիս իրացումը տեղի է ունենում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Այս տարի բերքին զուգընթաց աճել է նաև արտահանման ծավալները: Մասնավորապես օգոստոսի 10-ի դրությամբ արդեն իսկ արտահանվել է 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ ամբողջ տարվա 46 450 տոննայի դիմաց: Արտահանված մթերքներից են' 20 970 տոննա ծիրան' նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 525 տոննա դեղձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51 տոննայի դիմաց, 1016 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի դիմաց, 2190 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 369 տոննայի դիմաց։

 


Հատկապես անցյալ տարվա նկատմամբ զգալի աճել են վարունգի և լոլիկի արտահանման ծավալները' համապատասխանաբար 3145 տոննա' անցյալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 տոննայի դիմաց և 1024 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 տոննայի դիմաց։
Հարկ է նշել, որ արտահանման շուրջ 83%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, այն դեպքում, երբ անցյալ տարի այդ թիվը կազմում էր 30%:

 

Անի Սանոսյան