Վրացական մի շարք էլեկտրոնային կայքեր հաղորդում են, որ սեպտեմբերից հացի թանկացում է սպասվում 10 թետրիով. իբրև պատճառ նշվում է ալյուրի գնի ավելացումը:
«Դժբախտաբար, մենք չենք կարողանա անփոփոխ թողնել հացի գինը: Եթե այն կարողանանք պահել մինչև սեպտեմբեր, լավ կլինի: Եթե ալյուրի գինը չկարգավորվի և մնա նույնը, ապա հացն անպայման կթանկանա մոտավորապես 10 թետրիով:
Պատճառն այն է, որ մի պարկ ալյուրի գինը հունիսի 10- ից ավելացել է և 37 լարիից հասել 44 լարիի: Հացի գնի վրա կազդի նաև էլեկտրական հոսանքի սակագնի բարձրացումը: Դրան գումարվում է լարիի արժեզրկումը: Ես չգիտեմ, թե ինչ կլինի այսպես շարունակվելու հետևանքը»,- հալտարարել է «Իփկլի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Շաքրո Բակուրաձեն:
Մարինա Ներսեսյան