Արտաքին ու ներքին մի շարք ֆինանսական խնդիրների պարագայում այս տարի զգալի աճ է նկատվում գյուղատնտեսության ոլորտում: Գրեթե բոլոր մարզերում արդյունքները գերազանց են: Եղանակային պայմաններով պայմանավորված խնդիրներ են եղել միայն Վարդենիսի ու Սիսանի շրջաններում:
Այսօր լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ԳՆ Սերգո Կարապետյանը ասել է, որ մասնավորապես Վայոց Ձորում մշակվող հողատարածքները ավելացել են շուրջ 1021 հեկտարով:
Վարչապետի' Վայոց Ձոր կատարած այցի շրջանակում Սերգո Կարապետյանը անդրադարձել է նաև խաղողի մթերման գործընթացին և նշել է, որ սպասվում է առատ բերք: Խաղողի մթերումը սկսվելու է սեպտեմբերի կեսերից և նախարարի հավաստիացմամբ խաղողի ողջ ծավալը մթերվելու է:
Մարինա Ներսեսյան